loader
Ինչո՞ւ է հետաձգվել խոշոր ներդրողների այցը

Ինչո՞ւ է հետաձգվել խոշոր ներդրողների այցը

Նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարել է, որ հնարավոր չի եղել կազմակերպել խոշոր ներդրողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ի մասնավորի՝ Գագիկ Մակարյանը պարզաբանել է. «Մենք ցանկանում էինք հաջորդ շաբաթ խոշոր ներդրողների և վարչապետի հանդիպումը կազմակերպել, բայց նրա գլխավոր խորհրդականը մեզ տեղեկացրեց, որ ժամանակի սղության պատճառով հանդիպումն անհնար է, և մենք ստիպված եղանք հետաձգել ներդրողների այցը: Ես մի քիչ զարմացած եմ, իհարկե, որովհետև մենք դիմել էինք այնպիսի հաշվարկով, որ մեր հանդիպումը պետք է կայանա դիմելուց, մոտավորապես, 16 օր հետո: Հաշվարկել էինք, որ դա բավարար է, որպեսզի մեկ կամ մեկուկես ժամ ժամանակ գտնվեր, սակայն, ինչպես պարզվեց, այդ ժամանակը չկա, վարչապետը խիստ ծանրաբեռված է, և խորհրդականներն ասում են, թե հանդիպումը հնարավոր չէ: Բարդությունը կայանում է նրանում, որ ներդրողներին մենք հավաքագրել էինք մի քանի երկրներից, որոնք իրար հետ համագործակցում են` Ամերիկա, Անգլիա, Իսպանիա, և խոսքը գնում էր առաջին երեք տարվա համար նվազագույն 750 միլիոն դոլարի ներդրման մասին: Իսկ հետո ներդրումները պետք է շարունակվեին և պետք է հասնեին 3-4 միլիարդ դոլարի, բայց, ցավոք սրտի, այդ այցը հետաձգվում է անորոշ ժամանակով»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս