loader
Ջավադյան. ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կազդեն նաև ՀՀ-ի վրա

Ջավադյան. ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կազդեն նաև ՀՀ-ի վրա

ԱԺ ֆինանսավարկանին և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով` Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու դրանք «բավական լուրջ» են լինելու։

Անդրադառնալով հայ գործարարների ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանը` ԿԲ նախագահը նշեց, որ անշուշտ այդ պատժամիջոցները Հայաստանի վրա որոշակի ազդեցություն կունենան:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողները արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ ու դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկը օրեցօր ավելանում է»։

Ըստ նրա ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակներում «օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հասկանում են՝ ինչպես վարել բիզնեսը»։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս