loader
Ջավադյան. Գումարի արտահոսք երկրից չի եղել

Ջավադյան. Գումարի արտահոսք երկրից չի եղել

« Հայաստանի բանկային համակարգում ապրիլ-մայիս ամիսներին արտառոց երևույթներ տեղի չեն ունեցել»,-ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով փողի արտահոսք եղե՞լ է երկրից :

«Մենք ամենօրյա մոնիտորինգի ենք ենթարկել ապրիլի վերջին օրերը ու մինչև այժմ էլ մոնիտորինգ ենք իրականացնում։ Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, մարդիկ հանել են, տարել պահել են կամ դեպոզիտարիաներում, կամ դրել «դոշակի» տակ, հետո նորից բերել դրել են բանկում», - ներկայացրեց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ բանկին անվստահություն հայտնելով մարդիկ զգալի տուժել են՝ խզելով երկարաժամկետ ավանդը և կորցնելով ավելացվող տոկոսագումարներ։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս