loader
Ձկնաբույծները կառավարությունից հանդիպում են խնդրում

Ձկնաբույծները կառավարությունից հանդիպում են խնդրում

Ձկնաբույծները հանդիպում են խնդրում կառավարությունից: Առայժմ նրանց չեն արձագանքել: Ձկնաբուծությամբ զբաղվողները կուտակված խնդիրներ ունեն, ուզում են նոր կառավարությունը դրանց լուծում տա: «Հայ ձկնաբույծների միության» անդամ, ձկնաբույծ Հարություն Մկրտչյանը Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք վարկային արտոնություններ են պահանջում:

«Սուբսիդավորված վարկեր մեզ չեն տալիս, դրանք գինեգործներին են հատկացրել, այնինչ ձկնաբուծությունն էլ գյուղատնտեսության ճյուղ է: Մենք էլ ենք ուզում մեր տնտեսությունը զարգացնել»,- ներկայացրեց ձկնաբույծը:

Տարիներ շարունակ ձկնաբույծները բողոքում են ջրի բարձր սակագնից: Այդ հարցն այսօր նրանք օրակարգ են բերում:

«Մենք ամեն եռամսյակը մեկ բարձր գնով ջրի գումար ենք վճարում: Նախատեսում են ջրի սակագնի սուբսիդավորումն ամեն տարի 5 տոկոսով կրճատել: Պետք է կառավարությունը ջրի սակագինը նվազեցնի, դա առաջնային է, հակառակ դեպքում մենք չենք կարող գոյատևել»,- շեշտեց Հարություն Մկրտչյանը:

Նրա խոսքով, եթե իրենք պետական աջակցություն ստանան, կարող են արտադրության ծավալներն ավելացնել: «Կարող ենք մեր արտահանման ծավալներով զարմացնել ամբողջ աշխարհին: Մենք կարող ենք հասնել Եվրոպական երկրների արտադրանքի քանակին»,- եզրափակեց ձկնաբույծը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս