loader
Կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով. վարչապետ

Կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով. վարչապետ

2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ ընդհանրապես, այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով:

«Մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է։ Սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ, սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, ոչ միայն շինարարության ոլորտում, այլև՝ շինանյութերի արտադրության ոլորտում, և ընդհանրապես սպասարկման ոլորտում և այդպես շարունակ։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, որն իր հերթին բերելու է գործազրկության կրճատման»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով:

«Այդ ծրագրերից 42-ը՝ 774 միլիոն դոլարի ծավալներով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները ակտիվ քննարկման փուլում են: Սա նշանակում է, որ երկրում նաև ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք»,- նկատեց նա: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս