loader
 Կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի: ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգնության տրամաբանությունը պետք է փոխենք համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: Հիմա կառավարությունը հասկանալիորեն անելու է շատ ավելին, քան արել է նախկինում, սակայն շատ կարևոր է, թե դրա վերնագիրն ինչ ենք դնելու: Եթե ասում ենք օգնություն, ապա այլ տրամաբանություն է, եթե ասում ենք համատեղ աշխատանք, համագործակցություն, ապա գործ ունենք այլ իրավիճակի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր այնպիսի իրավիճակ է, երբ կառավարությունն ունի գումար, սակայն չի կարողանում ծախսել համայնքներում: Նրա տեղեկացմամբ՝ այսօր կառավարությունը պատրաստ է առաջին փուլում 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների ծրագրով:

«Ի՞նչ ունենք՝ պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարները ծախսել մի քանի պատճառով: Համայնքները չունեն համապատասխան գումարներ իրենց կողմից մասնակցություն ունենալու համար, դրանից բացի, շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, այսինքն՝ չկա պատկերացում, թե կոնկրետ ի՞նչ պետք է անել համայնքի զարգացումը ռելսերի վրա դնելու համար: Ինչո՞ւ համայնքները չունեն գումար: Սովորաբար ասվում է՝ բյուջեն քիչ է, բայց այստեղ ծագում է այլ հարց, արդյո՞ք այդ գումարները ծախսվում են ըստ նպատակի, արդյո՞ք բյուջեն օգտագործվում է ամբողջ ներուժով, թե հարևան, բարեկամ, ծանոթի գույքահարկի, ընտրությունների և վստահված անձերի գույքահարկերի հետ կապված ունենք երևույթներ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետական բյուջեի դեպքում էլ է ասվում՝ քիչ է, բայց երբ դիտարկվում են այն մսխելու պայմանները, ապա պատկերը պարզ է լինում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս