loader
Կարծում եմ, որ տարվա վերջ կունենանք շատ ավելի լավ ցուցանիշներ. Արծվիկ Մինասյան

Կարծում եմ, որ տարվա վերջ կունենանք շատ ավելի լավ ցուցանիշներ. Արծվիկ Մինասյան

Պետք է ամեն ինչ անել, որ արտահանման համար խոչընդոտները վերանան: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ փորձում են կապերը գտնել, թե ինչի պատճառով է մնացած ցուցանիշներում նվազում եղել:

Այն հարցին, թե արձանագրված ցուցանիշները կարո՞ղ են հուսադրել, որ տարվա վերջում կունենանք ոչ թե 4.5 տոկոս ՀՆԱ-ի աճ, այլ ավելի շատ, Մինասյանը պատասխանեց. «Մեր կանխատեսումներն այս պահին փոփոխված չեն դեպի վատը: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ ավելի լավ միջավայր կունենանք, և դա կնպաստի ոչ միայն ցուցանիշների պահպանմանը, այլև՝ բարելավմանը»:

Նախարարը չցանկացավ այս պահին խոսել կանխատեսումներից, քանի որ, ըստ նրա, դրանք շատ նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս