loader
Կաթի գինը պետք է որոշի շուկան. նախարար

Կաթի գինը պետք է որոշի շուկան. նախարար

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձավ երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությանն ու առաջացած վնասներին:

«Պետք է գնահատենք վնասները, տեսնենք՝ որքան են պետության հնարավորությունները, և մասնակի փոխհատուցման ավելի ճիշտ մեխանիզմներ մշակենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Արմավիրի մարզ խումբ են ուղարկել, որպեսզի գնահատեն հասցված վնասների չափերը:

Խաչատրյանը նշեց, որ Արմավիրում վնասվել են ծիրանի և խաղողի դաշտերը, իսկ Կոթիում՝ դաշտավայրերը:

Անդրադառնալով կաթի մթերման գնից բողոքող գյուղացիների խնդրին՝ Խաչատրյանն ասաց, որ հանդիպում է եղել կաթնամթերք արտադրողների և մթերողների հետ, վարչապետի մոտ խորհրդակցություն է եղել, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Այն հարցին, թե երկրում որքա՞ն պետք է լինի կաթի մթերման գինը, նախարարը նշեց, որ դա որոշում է շուկան:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս