loader
Քննադատեցին, բայց ընդունեցին

Քննադատեցին, բայց ընդունեցին

Ազգային ժողովն այսօր քվեարկում է երեկ քննարկած նախագծերը: ԱԺ-ն քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Վարման կարգով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ իրենք մշտապես դեմ են արտահայտվել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը:

«Այսօր ևս մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել: Այդուհանդերձ ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է այն երիտասարդների ֆինանսական բեռը, որոնք ամսական աշխատավարձից վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք նախագծին կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ այդ թեմայով կշարունակենք քննարկումները Կառավարության հետ»,- նշեց նա:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ իրենք նախագծին կքվեարկեն ձեռնպահ:

«Այն նախկինի համեմատ բարելավում է պարունակում, բայց չի լուծում պարտադիր բաղադրիչի հարցը, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ»,- ասաց Ռուստամյանը:

Նախագիծն ընդունեց 76 կողմ, 2 դեմ և  ձեռնպահ ձայներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս