loader
Kodak-ը սեփական գաղտնարժույթը կստեղծի

Kodak-ը սեփական գաղտնարժույթը կստեղծի

Ֆոտոսարքավորումների ամերիկյան արտադրող Kodak-ը մտադիր է սեփական գաղտնարժույթը ստեղծել, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերությունը այս ամսվա վերջերին կթողարկի սեփական KodakOne անվանումն կրող բլոկչեյն հարթակը։ Այն կծառայի առաջին հերթին պրոֆեսիոնալ լուսանկարիչներին և կդառնա նրանց աշխատանքների սեփականության իրավունքների յուրահատուկ ռեեստր։

KodakOne-ի օգտատերերը կկարողանան այն օգտագործել իրենց լուսանկարները գրանցելու, ինչպես նաև դրանց համար լիցենզիաներ վաճառելու համար: Վճարումը կկատարվի նոր ստեղծվող գաղտնարժույթով, որը կստանա Kodakcoin անվանումը։

Bloomberg-ը նշում է, որ գաղտնարժույթի և բլոկչեյն հարթակի ստեղծման լուրերից հետո Նյու Յորքի ֆոնդային բորսայում Kodak-ի բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 120 տոկոսով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս