loader
Կխրախուսենք գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծումը. Գեղամ Գևորգյան

Կխրախուսենք գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծումը. Գեղամ Գևորգյան

Հաջորդ տարվանից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը: Այսօր ԱԺ-ում հայտարարեց գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Լինելու է պիլոտային ծրագիր: Այն կլինի երկու կամ երեք մարզում` երկու կամ երեք մշակաբույսի համար Միջազգային խորհրդատուները վերջնական փաթեթի մշակումը, ապահովագրական ընկերությունների հետ քննարկված տարբերակը կներկայացնեն արդեն նոյեմբերին»,- փոխանցեց նա:

Գևորգյանը կարևորեց, որ գյուղատնտեսության բնագավառը պետք է լինի նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված: Նա ընդգծեց, որ այս գյուղոլորտում կա ցածր արտադրողականություն, մարդկային ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործում:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ իրենց խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է: Վերջինս տեղեկացրեց, որ արդեն նախատեսել են ստեղծել անասնապահական քոլեջ:

«Այսօր թույլ է զարգացած գյուղատնտեսության նախարարության, ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և տեղեկատվական կենտրոնների համագործակցությունը: Պետք է աջակցենք ագրարային բարձրագույն կրթության և միջին մասնագիտական կրթական համակարգերի զարգացմանը»,- կարևորեց նախարարի պաշտոնակատարը:

Գևորգյանն ասաց, որ այսօր մեր հողերի 40 տոկոսը չեն օգտագործվում, պետք է իրական մեխանիզմներ ստեղծել, որ օգտագործենք: Քայլեր են ձեռնարկելու, որ վարելահողերի նպատակային օգտագործման ծավալներն ընդլայնվեն:

«Պետք է օրենսդրական նախաձեռնություն ստեղծել, որ անձին, չզրկելով սեփականության իրավունքից, հնարավորություն լինի վարձակալության տալ»,- մատնանշեց նա:

Խոսելով ոռոգման խնդրից՝ Գեղամ Գևորգյանը նկատեց, որ այստեղ երկու խնդիր կա. մեկը տարածքների ընդլայնումն է, մյուսը՝ ժամանակակից ոռոգման համակարգերի կիրառումը: Նա նաև ասաց, որ մեքենատրակտորային պարկի թարմացումը մնում է գերխնդիր: Ֆինանսավորվելու է ոչ միայն լիզինգի տոկոսադրույքը, այլ սուբսիդավորում են տալու, որ գյուղտեխնիկան թարմացվի: Կխթանեն նաև գյուղմթերքի իրացումը: Կխրախուսեն գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծումը: Կստեղծվի նաև առևտրի էլեկտրոնային հարթակ: Նա հայտնեց, որ կտրամադրվի նաև մթերման աջակցություն վերամշակողներին:

«Էժան վարկային ռեսուրս կտրամադրվի: Արտահանման համար նախատեսվում է նոր հայկական ապրանքների համար բրենդի ձևավորման համար նախագիծ իրականացնել»,- տեղեկացրեց նախարարի ԺՊ-ն:

Նա նշեց, որ պետք է հասկանալ հակակարկտային համակարգերի արդյունավետությունը և ցանցի ստեղծման նպատակահարմարարությունը:

«Արդյունավետ մոտեցումը հակակարկտային ցանցի ներդրման համար պետական աջակցության տրամադրումն է, բայց պետությունը խրախուսելու է նման ցանցերի տեղադրումը»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս