loader
LED լուսաարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց

LED լուսաարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց

Լոռու մարզի  Շնող  գյուղի անվան ծագումնաբանությունը կապվում է հողը շենացնելու և կառուցելու հետ: Գյուղում այդպես էլ ձգտում են ապրել, սակայն այստեղ կան գրեթե նույն խնդիրները, որոնք հատուկ են հեռավոր մարզերի բնակավայրերին: Դրանցից մեկը փողոցների լուսավորությունն է, որը համայնքը փորձել է լուծել, սակայն ցանկալի արդյունք չի արձանագրվել: Լուսավորվել է գյուղի որոշակի հատվածը, իսկ ծախսատար լապտերներն էլ շարքից  հաճախակի են դուրս եկել՝ առաջացնելով  նոր՝ ֆինանսական, խնդիրներ: Չարդարցված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու համար, Շնողին աջակցել են գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարևոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում գտնվող այս գյուղում սկսել են LED լուսարձակների տեղակայման աշխատանքները:  

Ծրագրով նախատեսվել է լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, սակայն ուսումնասիրությունների փուլում որոշակի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել նաև համայնքը: Դրա շնորհիվ, նախապես հաշվարկվածի փոխարեն՝ լուսավորվող հատվածի երկարությունը հասել է 1.8 կմ-ի: Տեղում կա այն գիտակցությունը, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարելու հիմքերը պետք է սկսել խնայողությունից: Հին և ոչ լիրաժեք լուսատուներն այդ ամենն անհնար էին դարձնում: LED լուսատուները խնայողության, բնահապահանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:    

«Ընթանում է համակարգի ներդրման ավարտական փուլը: Տեղադրված հենասյուների վրա իրականացվում են հոսանքալարերի մոնտաժման և լուսարձակների տեղադրման աշխատանքները: Գյուղում տեղադրվելու է էներգախնայող 47 LED լուսարձակ: Շահագործման հանձնելուց հետո, հնարավոր կլինի համեմատել և իմանալ փոփոխությունից հետո արձանագրված արդյունքը»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

«Աշխատանքներն ավարտին հասցնելուց և համակարգը շահագործելուց հետո, կարող ենք հստակ հաշվարկել ու հասկանալ հին և նոր՝ LED լուսարձակների ծախսային տարբերությունը: Թեև արդեն իսկ համոզված ենք, որ ծախսը քիչ է լինելու: Ցանկալի կլինի, որպեսզի ապագայում LED-երով փոխարինվեն նաև երկրորդական փողոցների լուսարձակները: Հին լուսատուները շատ արագ դուրս են գալիս շարքից, միշտ առաջանում է դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Մայրաքաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում, աշխատանքային իրարանցումը ոգևորությամբ է ընդունվում: Կա այն վստահությունը, որ հեռավոր գյուղն անտեսված չէ, նորարար տեխնոլոգիան հասանելի է նաև այստեղ և վերջապես՝ խնայողությունը զգալի արդյունքը կտա համայնքի բյուջեին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս