loader
Լոռու մարզում աճել է միայն հացահատիկի և հատիկաընդեղենի բերքատվությունը

Լոռու մարզում աճել է միայն հացահատիկի և հատիկաընդեղենի բերքատվությունը

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն 2018թ. 2017թ. համեմատությամբ մշակաբույսերի ցանքի և բերքահավաքի համեմատական ցուցանիշերը հետևյալ պատկերն են ունեցել. 2018թ. ցանվել է 11.539 հեկտար հացահատիկ և հատիկաընդեղեն, բերքահավաքը կազմել է 36.293 տոննա:  Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Լոռու մարզպետարանից:

Մինչդեռ 2017թ. ցանվել էր 12.174 հեկտար, բերքահավաքը կազմել էր 33.761 տոննա: Այն է՝ 2018թ.-ին, 2017թ. համեմատությամբ բերքատվությունը աճել է 7,3 տոկոսով: Նույնը չի կարելի ասել, սակայն, մյուս մշակաբույսերի առումով. 2018թ. ցանվել է 3.595 հա կարտոֆիլ, բերքահավաքը կազմել է 52 429 տոննա(2017թ. ցանվել է 4189 հա, բերքահավաքը՝ 73.679 տ):

Նախորդ տարի բանջարբոստանային մշակաբույսերի ցանքը կազմել է 1345 հա, բերքահավաքը՝ 18.168 տ (2017թ.-ին՝ ցանքը՝ 1608 հա, բերքահավաքը՝ 27.781 տ): 2018 թ կուտակվել է 105.072 տ խոտ (2017թ.՝ 112.692):

Կերային մշակաբույսերի 2018թ. ցանքը կազմել է 7.112 հա, բերքատվությունը՝ 7321 տ (2017թ. համապատասխանաբար՝8.957 հա և 9.266 տ), տեխնիկական մշակաբույսերի 2018թ. ցանքը կազմել է 84.2 հա, բերքատվությունը՝ 150 տ (2017թ. համապատասխանաբար՝ 179 հա և 386 տ):

Նախորդ տարի 2310 հա ցանքատարածությունից հավաքվել է 6.403 տ բերք, մինչդեռ 2017թ.՝ 2.314 հա-ից՝ 7919 տոննա: 

Ըստ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի, անկումների հիմնական պատճառը ոչ բարենապաստ եղանակային պայմաններն են եղել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս