loader
Ըստ Մակարյանի՝  7 տոկոս տնտեսական աճ կունենանք

Ըստ Մակարյանի՝ 7 տոկոս տնտեսական աճ կունենանք

«Մինչև 2022 թվականը տնտեսության խթանման կառավարության հինգամյա ծրագրի իրականացման ընթացքում ՀՆԱ-ն կարող է հասնել 22 մլրդ դոլարի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Միաժամանակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կարող է ավելանալ 1,5 անգամ։ 

Նրա խոսքով՝ 2017 թվականը տնտեսական աճի տեսանկյունից բավականին ակտիվ տարի էր, որին հիմնականում նպաստել է հատկապես մետաղների, պահածոների, հրուշակեղենի, շինանյութերի, տեքստիլի, մսամթերքի արտադրանքի և արդյունահանման աճը: Դրա հետ մեկտեղ աճում է ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան՝ բացի կոնյակից, որին բաժին է ընկնում ռուսական շուկա արտահանված ալկոհոլի հիմնական մասնաբաժինը, հայկական արտադրողները սկսել են արտահանել նաև մրգային օղի:

«Հաշվի առնելով հայրենական արտադրության ակտիվացումը՝ մենք կարող ենք սկզբունքորեն հավատալ հայտարարված 7 տոկոս տնտեսական աճին», - նկատել է Մակարյանը։ 

ՀԿ ղեկավարի կարծիքով՝ տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է մինչև 2,2 միլիարդ դոլար արտահանման աճով, ինչպես նաև մինչև 54 տոկոս արտահանման հարաբերակցության աճով ներկրման համեմատ:

«Եթե ընթացիկ աճի տեմպերը պահպանվեն, 2022 թ. Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի առնվազն 22 մլրդ դոլար, միաժամանակ կհաջողվի տնտեսության դիվերսիֆիկացումը», - եզրափակել է նա՝ հավելելով, որ արտահանումը կարող է հասնել 7 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 40-45 տոկոսը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս