loader
Մեկ լուսարձակ՝ ամբողջ գյուղում. Սերս գյուղն ընդգրկվել է Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում. ֆոտոշարք

Մեկ լուսարձակ՝ ամբողջ գյուղում. Սերս գյուղն ընդգրկվել է Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում. ֆոտոշարք

էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորության՝ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղներից մեկը՝ Սերսը: 

Սերսին անծանոթ որևէ մեկը գիշերը գյուղ մտնելու համար պետք է կողմնորոշվի բնակավայրի միակ լուսարձակով: Այն ամրացված է գյուղապետարանի շենքի պատին՝ հեռվից տեսանելի լինելու համար: Գյուղացիները պատմում են, որ բնակավայրը ստեղծման շատ հին պատմություն ունի. առաջին  բնակիչներն այստեղ են գաղթել պատմական Հայաստանի Սալմաստ գավառից: Իրենք ձգտում են ժամանակի հետ քայլել,  սակայն զարգացման տեմպերը շրջանցել են գյուղը:

Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)աջակցությամբ, ընթացիկ տարում կմեկնարկեն սպասված աշխատանքները: Գյուղում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որի տնտեսական ու բնապահպանական արդյունավետության մասին այստեղ շատ են լսել:

Նախատեսվում է լուսավորել գյուղի կենտրոնական փողոցները՝ շուրջ 1400մ տարածք, որի համար անհրաժեշտ կլինի տեղադրել սյուներ և 39 LED լուսարձակ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը: Կլուծվի նաև երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը:

Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս