loader
Մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը՝ պայմանով, որ շարունակենք քննարկումները. Մարուքյան

Մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը՝ պայմանով, որ շարունակենք քննարկումները. Մարուքյան

«Ժամանակին մենք դեմ ենք եղել պարտադիր կուտակային համակարգին, դրա դեմ պայքարել ենք, մեր շատ անդամներ առաջնորդել են այդ շարժումը, նաև «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներում կան դրան վերաբերող կետեր: Հիմա հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եթե կառավարությունը որոշեր, ենթադրենք, հետաձգել համակարգի ներդրումն, ապա չգիտենք՝ ՀՀԿ-ն ինչպես կքվեարկեր: Եթե դեմ քվեարկեր, ուժի մեջ կմնար գործող օրենքը, ինչը ենթադրում է, որ հուլիսի 1-ին բոլորի համար համակարգն ուժի մեջ կմտներ: Մյուս կողմից, մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք այս Կառավարությանը: Ես իզուր չէի հարց տալիս՝ դուռը փա՞կ է, թե՞ դեռ քննարկելու հնարավորություն կա: Մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, այդ թվում համակարգը դարձնել կամավոր, բայց զուգահեռ իրականացնել որոշակի քայլեր, որ նա գրավիչ լինի քաղաքացու համար»,- ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս թեմայով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ և պատրաստ են քննարկել ու բարելավել համակարգը:

«Այն մարդիկ, որոնք դեմ են եղել այդ համակարգին, շարունակում են դեմ մնալ: Մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը՝ պայմանով, որ շարունակենք քննարկումները»,- հայտարարեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ կողմ են քվեարկելու օրինագծին:

«Ծառուկյան» խմբակցությունը և ՀՀԿ-ն նույնպես հայտարարել են, որ կողմ են քվեարկելու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս