loader
Մեր տնտեսական քաղաքականության առանցքը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է. վարչապետ

Մեր տնտեսական քաղաքականության առանցքը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ կառավարության գործունեությանը: Նախքան հարցուպատասխանին անցնելը վարչապետը երկու դիտարկում արեց:

Նրա խոսքով՝ շատ է քննարկվում, թե պարզ չէ՝ կառավարությունը տնտեսական ի՞նչ քաղաքականություն է վարում:

«Կարծում եմ՝ դա ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է: Մենք մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Ուզում եմ արձանագրենք, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է: Ի՞նչ է դա նշանակում՝ հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել և սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել, այսպես ասած, համախառն ներքին արդյունքի հիմնական բաժինը ստեղծել: Այս համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, և տնտեսական ոլորտներն ու տնտեսական գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի: Սա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք ինչ-որ ոլորտում որևէ գործունեություն են ծավալել, պիտի չկարողանան գործունեություն ծավալել այլ ոլորտներում: Քաղաքական մակարդակում այս հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու օրվանից, և այս խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան: Կառավարությունն իր գործն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ անել և տեսնել՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, և եթե փոփոխություն չի եղել, պետք է այդ ուղղությամբ աշխատել: Դա պետք է դանդաղ անել, որպեսզի տնտեսական ցնցումներ չառաջանան: Մեր տնտեսական հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը»,- նկատեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս