loader
Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. վարչապետ

Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. վարչապետ

Խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց հեղափոխության փուլը, և երկրում կատարված փոփոխությունները դարձան անշրջելի։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա չի նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգն անթերի է և կատարելագործման ու բարեփոխումների կարիք չունի։ Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի լինի և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքը ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով ծրագրի տնտեսական մասին՝ Փաշինյանը նշեց, որ առաջիկա 5 տարիներին հասնելու են ծայրահեղ աղքատության, գործազրկության էական կրճատման, թոշակների և աշխատավարձերի պարբերական աճին: Նա տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է համարում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս