loader
Մի շարք ապրանքների արտադրության ծավալները կրճատվել են

Մի շարք ապրանքների արտադրության ծավալները կրճատվել են

Հայաստանում գորգեղենի արտադրությունն ավելացել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ արտադրվել է 19,4 տոննա գորգեղեն, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 13,8:

Գուլպեղեն քիչ է արտադրվել: Եվ այսպես՝ այս տարի արտադրվել է 7.672, 2 զույգ գուլպեղեն, իսկ 2017-ին՝ 10.980,5: Վիճակագրությունը փաստում է, որ տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ևս կրճատվել են: Նախորդ տարի արտադրվել է 3.121,4 հատ, իսկ ընթացիկ ժամանակահատվածում՝ 3.026,1:

Բամբակյա արտադրանքի քանակը ևս պակասել է: Անցյալ տարվա 3,5 հազար տոննայի փոխարեն արտադրվել է 3,4: Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած արտադրատեսակների արտադրության ծավալները ևս կրճատվել են:

Պլաստմասսայե իրեր նախորդ տարվա համեմատ քիչ է արտադրվել: 2018-ին քանակը կազմել է 18.139,1 իսկ 2017-ին՝ 18.296,2: Լաքաներկանյութերի արտադրության ծավալներն աճել են: Նախորդ տարվա 8.865, 4 տոննայի դիմաց արտադրվել է 12.584, 5: Մինչդեռ լվացող, մաքրող միջոցների և օճառի արտադրության ծավալները պակասել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս