loader
Մսամթերքը, կաթնամթերքը, հացաբուլկեղենը թանկացել են

Մսամթերքը, կաթնամթերքը, հացաբուլկեղենը թանկացել են

Ացյալ տարվա դեկտեմբեր ամսին մսամթեքը թանկացել է: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Մսամթերքի շուկայում 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 8,2%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0,7% գնաճ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0,2-1,6% գնաճ (մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0,8%-ով), իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 3,1%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0,6% գնաճ:

Կաթնամթերքը, պանիրը և ձուն թանկացել է 0,4%-ով: Այս ապրանքախմբերում 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 2,3% գնանկում: Ձվի գնաճը 1,3% է կազմում:

Դիտարկված 8 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 0,6-2,4% գնաճ, 2-ում՝ 0,2% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Իսկ Երևանում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 0,2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ ձկնամթերքի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 5,4% գնաճ, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0,4% գնանկում: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ձկնամթերքի գները նվազել են 3,3-0,1%-ով, իսկ 6-ում գրանցվել է 0,1-1,4% գնաճ:

Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0,2% գնաճ, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները նվազել են 0,1%-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս