loader
Օճառի արտադրության ծավալներն աճել են

Օճառի արտադրության ծավալներն աճել են

Հայաստանում 2018 թվականի հունվար-նոյեմբերին զգալի աճել է օճառի արտադրությունը: Այդ մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Հայաստանում օճառի արտադրության ծավալը նախորդ տարվա 11 ամիսներին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 82,1 տոկոսով և կազմել 593,2 տոննա: 2017-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 325,8 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 4 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը:

Մասնավորապես, 2018-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 3494,0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 3639,2 տոննա:

Մինչդեռ ավելացել է պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը: 2017 թվականի 23053,8 տոննայի դիմաց 2018 թվականի նույն ժամանակահատվածում արտադրվել է 23120,1:

Լաքաներկանյութերի արտադրությունը ևս ավելացել է: 2018 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ արտադրվել է 16424,4 տոնան լաքաներկանյութեր, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 11479,1:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս