loader
Օպերատորը, որը պետք է սկսեր աշխատացնել, այս պատմություններից «խրտնեց». վարչապետն՝ Ալավերդու պղնձաձուլարանի մասին

Օպերատորը, որը պետք է սկսեր աշխատացնել, այս պատմություններից «խրտնեց». վարչապետն՝ Ալավերդու պղնձաձուլարանի մասին

«Վալլեքս» գրուպի և ՎՏԲ բանկի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել և պետք է օգնենք, որ հնարավորինս արագ այդ հարցը կարգավորվի: Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի այն հարցին, որ հիմա Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները երկաթգիծն են փակել և պահանջում են պղնձաձուլարանի խնդրին լուծում տալ: Անդրադառնալով խնդրին՝ վարչապետ Փաշինյանը պատմեց, թե հարցն ինչ նախապատմություն ունի:

«ՎՏԲ բանկը «Թեղուտի» հանքավայրին և «Վալլեքս» գրուպ ընկերությանը տվել է 380 մլն դոլարի վարկ և, ըստ ամենայնի, այդ վարկը ոչ առանց քաղաքական միջամտության: Եկել է ժամանակ, որ Թեղուտի հանքավայրը՝ «Վալլեքս» ընկերությունը վարկը չի կարողացել սպասարկել, որից հետո այդ ընկերությունը սնանկացել է: Մենք սկսել ենք օգնել, որ ՎՏԲ ընկերությունը և «Վալլեքս» գրուպն իրար հետ գան համաձայնության: Այնտեղ կա շատ խուճուճ, իրար խառնված գրավների, պարտավորությունների համակարգ: Անցյալ տարի մենք հասանք համաձայնության, որ ՎՏԲ բանկը պետք է դառնա Թեղուտի սեփականատերը, բանկը նաև պետք է ներգրավվի պղնձի ոլորտում հայտնի օպերատոր, որ պետք է հանքն աշխատացնի և այս համատեքստում պետք է աշխատի պղնձաձուլարանը»,- ներկայացրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հետո պատմեց, որ գործընթացի ընթացքում տեղի է ունեցել մի տարօրինակ պատմություն. մի ընկերություն 4000 դոլար պարտքի համար դիմել է դատարան և դատարանից ակնկալել, որ պարտքի համար, որպես հայցի ապահովման միջոց, բոլոր պրոցեսների վրա կալանք դրվի:

«Պատկերացրեք՝ 4000 դոլարի դիմաց դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության և գույքի իրավաբանական պրոցեսների վրա: Դատական այս որոշման հիման վրա նախկին պայմանավորվածությունները կամաց-կամաց քանդվեցին: Բանակցությունները հիմա վերադառնում են մի ինչ-որ զրոյական կետի: Օպերատորը, որը մինչև այդ ներգրավված էր և պետք է սկսեր աշխատացնել, այս պատմություններից «խրտնեց» և ասաց, որ չի մտնի: Մենք այդ դատական գործին որևէ ձևով չենք միջամտել»,- ներկայացրեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս