loader
Որոշում՝ քաղցած կենսաթոշակառուներ չունենալու մասին

Որոշում՝ քաղցած կենսաթոշակառուներ չունենալու մասին

Վերջերս կառավարության հերթական որոշումներից մեկը դարձավ հանրության լայն քննարկումների առարկա: Խոսքը վերաբերում է 2019թ. հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմանը: Ինչպես պարզվեց, կառավարության որոշումը վերաբերում է ոչ բոլորին։

Արդյո՞ք մյուս կենսաթոշակառուները կարիք չունեն կենսաթոշակի բարձրացման, Հայաստան 24-ի հարցին ի պատասխան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պարզաբանեց. «Պետք է ասեմ, որ ունենք որոշակի բյուջե, որով նպատակահարմար չէ 1000 դրամով ավելացնել բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակները: Օրինակ՝ 40 հազար դրամ ստացողի կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելը նրա կյանքում ոչինչ չի փոխի: Բայց 80 հազար քաղաքացի մեր երկրում ստանում է շատ չնչին, ծայրահեղ աղքատության շեմին մոտ կենսաթոշակ, և որոշումն այնպիսին է, որ կարողանանք աղքատության դեմ պայքարի շրջանակներում այնպիսի ապահովումներ սահմանել, որ հնարավորություն կտա քաղաքացիներին ուղղակի քաղցած չմնալ: Հետևաբար մեր որոշումն այդպիսին է, որ 25 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ չպետք է լինեն»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս