loader
Ուզում ենք մարդուն օլիգարխիայի ողորմության օբյեկտի կարգավիճակից հանել. Փաշինյան

Ուզում ենք մարդուն օլիգարխիայի ողորմության օբյեկտի կարգավիճակից հանել. Փաշինյան

Մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը, միկրոբիզնեսն ընդհանրապես ազատում ենք հարկերից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ 80.000 դրամ վարձատրվող աշխատանքը քեզ ոչինչ չի խոստանում: Այդ 80.000 դրամ աշխատավարձ ստացած անձանց մենք ուզում ենք քաջալերել: Եվ 50 միլիարդ հավելյալ թողնում ենք սպառողի մոտ: Գնա, մտածի մի բան, որ դու այդ 50 միլիարդից քո բաժինը քո աշխատավարձով ստանաս: Սա է մեր տրամաբանությունը: Հաջորդը՝ մասնավոր տաքսիներին ազատում ենք հարկերից: Այդ 80.000 դրամ ստացած մարդը, եթե մեքենա ունենա, կարող է գնա, քաղաքով պտտվի, 2000 դրամ աշխատի, առանց վախենալու, որ պետավտոտեսուչները կտուգանեն: Մենք ուզում ենք խրախուսենք աշխատանքը, ուզում ենք մարդկանց հուսահատությունից հանենք: Ուզում ենք մարդուն օլիգարխիայի ողորմության օբյեկտի կարգավիճակից հանել»,- մատնանշեց նա:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունն իր աշխատանքով պետք է անի այնպես, որ բարձր աշխատավարձ ստացողների թիվը երկրում ավելանա:

Լրագրողները հարցրեցին նաև աղմուկ բարձրացրած ՊԵԿ նախագծի մասին, որով հարկվելու են տրանսֆերները:

«Չի կարող լինել այնպես, որ մարդը մի այլ երկրում հարկվի, տնից դուրս գա՝ հարկվի: Նման բան չկա և չի կարող լինել: Նման համակարգ Հայաստանում չկա»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը դիտողություն արեց «խոպանչի» արտահայտության համար:

«Այդ մարդկանց արժանապատիվ անուն տվեք, հետո պաշտպանեք նրանց իրավունքները: Մեր երկրում հաստատված է ուղիղ ժողովրդական կառավարություն: Չի կարող առանց ժողովրդի համաձայնության հարկային բեռի ավելացում լինել»,- նշեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս