loader
Սիգարետի արտադրությունն ավելացել է, հացինն ու ալյուրինը՝ պակասել

Սիգարետի արտադրությունն ավելացել է, հացինն ու ալյուրինը՝ պակասել

Հանրապետությունում մսի արտադրությունն ավելացել է: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-օգոստոս ամսվա դրությամբ արտադրվել է 27.979,1 տոննա միս, իսկ նախորդ տարի՝ 27.412,5:

Կաթի արտադրության ծավալները պակասել են: Եվ այսպես նախորդ տարի 360,9 լիտր կաթ է արտադրվել, իսկ ընթացիկ ժամանակաշրջանում՝ 332,8: Ալյուրի արտադրության ծավալները նույնպես կրճատվել են: Օգոստոսի դրությամբ քանակը կազմել է 76 023, 5 տոննա, նախորդ տարի նույն ժամանակաշրջանում եղել է՝ 108.249,1 տոննա: Հետևաբար հացի արտադրությունը ևս պակասել է՝ 2017 թվականին՝ 182,4 տոննա, 2018-ին՝ 178,0:

Նույն պատկերն է նաև ոգելից խմիչքների դեպքում: Այստեղ ևս աճ չի գրանցվել: Այս սեզոնին արտադրվել է 2.347,0 լիտր օղի, իսկ անցյալ տարի՝ 3.624,0: Կոնյակ և գինի նույնպես քիչ է արտադրվել: 18.427,8 լիտր կոնյակ. սա անցյալ տարվա ցուցանիշն է, իսկ ներկայիսը կազմում է 17.035, 8: Ընդհանուր առմամբ, ոչ ալկոհոլային խմիչների ծավալներն են աճել: Նախորդ տարվա 60.750,7 լիտրի փոխարեն այսօր ունենք 70 983,3:

Ըստ վիճակագրության, սակայն բնական հյութերի դեպքում ենք քիչ արտադրանք տվել: Ունենք 7.166,6 լիտր բնական հյութեր, անցյալ տարի թիվը հասել է 7 367,6-ի: Ի տարբերություն՝ առաջին անհրաժեշտ ապրանքների ծավալների կրճատմանն ՝ աճել է սիգարետի արտադրությունը: Այս տարի 17 818.0 մլն հատ սիգարետ է արտադրվել, իսկ 2017-ին՝ 16.567,6:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս