loader
«Սպայկան» ջերմոց կառուցելու ծրագրի համար կներդնի ոչ թե 133 մլն, այլ՝ 88 մլն դրամ

«Սպայկան» ջերմոց կառուցելու ծրագրի համար կներդնի ոչ թե 133 մլն, այլ՝ 88 մլն դրամ

Կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց «Սպայկա»-ի և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից իրականացվող Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիկական առաջարկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։

Հարցը զեկուցող գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի ներկայացմամբ՝ ներդրումային ծրագրով լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել էին մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամռանը։ Մինչդեռ ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետներով, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիային մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիական առաջարկում համապատասխան փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում և շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ և ներդրումային արժեքը սահմանել 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերը։

Նախատեսվում է շուրջ 88 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականն ամայացած 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ: 88 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը 60 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց ներդրումային ծրագիրը հաստատել, իսկ եթե 88 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը չկատարի տվյալ ընկերությունը, ապա նվիրաբերված հողատարածքը պետք է ետ վերադարձնի։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երևան ՋԷԿ»-ի, որը պարզվում է՝ այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել:

ԿԳՆ Արայիկ Հարությունյանն էլ հարցրեց. «Բա ներդրումային ծրագիրը քննարկելիս դա հաշվի չի՞ առնվել»:

Նա առաջարկեց հարցը ևս մեկ անգամ քննարկել:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, քանի որ պայմանագիրը կնքվել է Երևանի քաղաքապետարանի հետ, ապա այժմ որոշումը պետք է ուղարկվի Երևանի նորընտիր ավագանուն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս