loader
«Սպայկան» խարդախությո՞ւն է անում. ահազանգ

«Սպայկան» խարդախությո՞ւն է անում. ահազանգ

Դեղձն այսօր շուկայում 500 դրամից պակաս չի վաճառվում, բայց հենց այդ նույն որակի հատընտիր բերքի դիմաց արտահանողներն ավելի ցածր գին են առաջարկում: Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչներից «Սպայկա» ընկերությունը դեղձի կիլոգրամը 250 դրամով է գնում: Առաջարկած գինը զայրացրել է այգետերերին: Դեղձն այս տարի պակաս է, դրանով էլ պայմանավորված բարձր արժեք ունի, բայց արտահանող ընկերությունն այս փաստը հաշվի չի առնում:

«Էդ գինը շատ էժան է: Միայն անճար գյուղացիներն են «Սպայկային» դեղձ տալիս, ովքեր հնարավորություն ունեն, հասցնում են տարբեր շուկաներ և այնտեղ վաճառք իրականացնում: Այն մարդիկ են տալիս, ովքեր չեն կարողանում այլ տեղ վաճառել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասացին Արենիի բնակիչները:

Գյուղացիների փոխանցմամբ, ի տարբերություն նախորդ տարիների, այս սեզոնին «Սպայկան» քիչ ծավալներով է մթերում կատարում: Այգեգործներին, սակայն ավելի շատ մտահոգում է ոչ թե ընկերության կողմից առաջարկվող ցածր գինը, այլ նրանց կատարած խարդախությունները: Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչներից մեկը «Սպայկայի» կողմից իրականացվող մեքենայությունների զոհ է դարձել: Գյուղացին, թեև, չցանկացավ ներկայանալ, բայց հայտնեց, որ «Սպայկան» 500 կիլոգրամ դեղձը հետ է վերադարձրել:

«Գալիս նայում են և ասում՝ հավաքեք: Հավաքում ենք, բարձում, տանում են: Իմ բերքը հետ են ուղարկել՝ պատճառաբանելով, որ շատ հասած է: Բայց այդպես չէ՝ 2 օր տանում, հասցնում են իրենց Երևանի կենտրոնը՝ ճանապարհներին կանգնելով և այլ վայրերից կրկին բերք հավաքելով: Սառնարանները չեն միացնում, ճանապարհին միրգը փչանում է, և հետ են բերում: Հետո ստիպված բերքը տանում ենք և 40 դրամով հանձնում»,- ահազանգեց Աղավնաձոր համայնքի բնակիչը:

Որոշ գյուղացիների խոսքով՝ դեպքը նաև կրկնվել է ծիրանի արտահանման դեպքում՝ ֆերմերներին զգալի վնասներ պատճառելով: Այգեգործներն ասացին, որ ընկերության նման աշխատելաոճը չեն ընդունում, և շատերը հրաժարվում են համագործակցությունից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս