loader
Շուկայում գնանկում է

Շուկայում գնանկում է

Հունիսին, մայիսի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,6 % գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,9 % գնանկումով: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Մեկ ամսում գրանցվել է սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3,4 %, 0,3 % և 0,1 % նվազում:

Ըստ ԱՎԾ-ի՝ հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3,9 % գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 26,5 % գնանկումը: Բանջարեղենը, հունիսին, 2017թ. հունիսի համեմատ, գրանցվել է 22,6 %, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 26,5 % գնանկում: Շաքարի գինը նվազել է 2,2 %-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին, մայիսի համեմատ, արձանագրվել է շաքարի և շաքարավազի 4,1-0,8% գնանկում, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Աշտարակում:

Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 2,0 %-ով: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունիսին, 2017թ. հունիսի համեմատ, գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2,1 % գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 8,9 % գնանկումը:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 5,2-1,0 % գնանկում, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1,0 %-ով:

Իսկ մրգի գնանկումը կազմել է 1,4 %: 2018թ. հունիսին, մայիսի համեմատ, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 18,1 %: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունիսին, 2017թ. հունիսի համեմատ, գրանցվել է 8,9 % գնաճ, իսկ այս տարվա մայիսի համեմատ գին անփոփոխ է մնացել:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. հունիսին, մայիսի համեմատ, մսամթերքի գները նվազել են 1,6-0,2 %-ով, ընդ որում գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքի՝ սուրճի, թեյի, կակաոյի գները նվազել են: Յուղ ու ճարպը թանկակացել են 2018թ. հունիսին, 2017թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 15,0 %, իսկ 2018թ. մայիսի համեմատ` 0,8 % գնաճ:

Մայրաքաղաքում յուղերի և ճարպերի գներն աճել են 1.1%-ով: Ձկնամթերքի գներն աճել են 0,2%-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 1,3 %-ով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս