loader
Վարչապետը՝ թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին

Վարչապետը՝ թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը:

«Բնականաբար, մեր առջև այդպիսի խնդիր դրված է, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Երբ ասում ենք՝ ներառող տնտեսական համակարգ, և երբ ասում ենք՝ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ այն է, որ տնտեսական բալանսավորված դաշտ ապահովենք, պետությանը, ժողովրդին հասանելի գումարները գանձենք՝ այդպիսով ավելացնելով պետական եկամուտները: Պետական եկամուտներն ավելացնելով, բնականաբար, դրանք պետք է ծախսենք պետական նպատակների համար, որոնց մեջ են թոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը և այլն»,- նշեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս