loader
Վարկի ծրագրի իրականացումը չի սկսել գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է կատարել. վարչապետ

Վարկի ծրագրի իրականացումը չի սկսել գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է կատարել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ վարկային ծրագրերին:

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում և նույնիսկ չեն էլ մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել Հայաստանի կամ ավելի ճիշտ՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Եվ այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում: Այս իրավիճակը պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- նկատեց վարչապետը՝ խնդրելով բոլոր նախարարներին պարզել այդպիսի ծրագրերի գոյությունը և դրանց ցանկը ներկայացնել իրեն:

Նրա խոսքով՝ իրենք մի քանի նախարարություններում քննարկումների արդյունքում այդպիսի ծրագրեր են հայտնաբերել:

«Այսինքն՝ վարկի ծրագրի իրականացումը չի սկսել գործնական առումով, բայց Հայաստանը վճարումներ է կատարել: Կամ էլ եռակողմ կամ երկկողմ պայմանագիր է ստորագրվել՝ գործառույթների իրականացման պարտավորությունները մյուս կողմի վրա, մյուս կողմը պարտավորությունները չի կատարում, բայց Հայաստանը տուգանվում է: Սա մի տարօրինակ իրավիճակ է, որը պետք է խորությամբ հասկանանք»,- շեշտեց Փաշինյանն՝ ավելացնելով, որ վերջնական գնահատական չի ցանկանում տալ, սակայն բոլոր նախարարներին հորդորեց ստուգել իրենց գերատեսչություններում նմանատիպ ծրագրերի առկայությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս