loader
ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք սմարթֆոն և մասնակցե՛ք «iPhone SE» և «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը

ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք սմարթֆոն և մասնակցե՛ք «iPhone SE» և «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև 30-ը (ներառյալ), ցանկացած սմարթֆոնի գնորդ հնարավորություն կստանա մասնակցելու 27 «iPhone SE» 32 ԳԲ և 54 «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը: 

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018թ-ի հոկտեմբերի 2-ից մինչև 2018թ-ի նոյեմբերի 1-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին: 

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս