loader
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին

Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է: «Z» պլանի շրջանակներում նաև տրամադրվում է ինտերնետ-փաթեթ ,խոսելաժամանակ, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորություն:  

««Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և թվայնացված միջավայրում: Հետևաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է:Այսպես՝ «Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաև ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաև «X» և«Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:

Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետևյալն են.

Ծառայություն

Փաթեթ

Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram

∞ *

ԻՆՏԵՐՆԵՏ

ԳԲ

ԶԱՆԳԵՐ

ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

200 րոպե **

SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

200 SMS

 

 

* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:

** 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս