loader
Զբոսաշրջային վայրերը կկահավորվեն օտար լեզուներով ուղեցույցներով. զբոսաշրջության խթանումը

Զբոսաշրջային վայրերը կկահավորվեն օտար լեզուներով ուղեցույցներով. զբոսաշրջության խթանումը

Կառավարությունը ներկայացրել է անելիքները, թե ինչպես է պատրաստվում զարգացնել տուրիզմը: Գործադիրը գտնում է՝ ծառայությունների արտահանման ծավալում զգալի մաս են կազմում զբոսաշրջային ծառայությունները: Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար։

Ըստ իշխանության՝ զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով Կառավարության անելիքը շատ հստակ է. նրանք ծրագրում են, որ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։

Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս