loader
Արետա Ֆրանկլին. Կյանք մահից հետո (տեսանյութ)

Արետա Ֆրանկլին. Կյանք մահից հետո (տեսանյութ)

Դետրոյթում 76 տարեկանում կյանքից հեռացել է Արետա Ֆրանկլինը: Վերջին տարիներին լեգենդար երգչուհին պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ: «Մեր կյանքի ամենամռայլ պահերից մեկում չենք կարող անհրաժեշտ խոսքեր գտնել, որպեսզի արտահայտենք մեր սրտի ցավը: Մենք կորցրել ենք մորը և մեր ընտանիքի հիմքը: Այն սերը, որը նա տածել է իր երեխաների, զարմուհիների, զարմիկների և քույրերի ու եղբայրների հանդեպ, սահմաններ չէր ճանաչում»,- հայտնել են Ֆրանկլինի ընտանիքի անդամները:

Արետա Ֆրանկլինը ծնվել է բապտիստ-հովիվի ընտանիքում և իր կարիերան սկսել է 50-ականների կեսերին: Երգչուհին 18 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի և ստացել է «Սոուլի թագուհի» կոչումը: 1987 թվականին Արետա Ֆրանկլինն առաջին սևամորթ կինն է դարձել, ում անունն ընդգրկվել է «Ռոք-ն-ռոլի փառքի սրահում», իսկ 2005 թվականին նա ստացել է ԱՄՆ-ի բարձրագույն շքանշանը՝ «Ազատություն» նախագահական շքանշանը: Երգչուհու հայտնի երգերից են «Chain of Soul», «(You Make Me Feel Like) A Natural Woman» և «Respect»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս