loader
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը եկամտաբեր կլինի 

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը եկամտաբեր կլինի 

Այս տարվա մայիս ամիսը Մեծ Բրիտանիայի ներքին տնտեսության համար խոստանում է ամենաեկամտաբեր լինել. արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը դիտելու համար, աշխարհի տարբեր ծայրերից կժամանեն զույգի երկրպագուները: Ըստ նախնական հաշվարկների, պսակադրության առթիվ տոնակատարությունը բրիտանական բյուջե մոտ 600 մլն դոլար կբերի: Խոսքը գնում է ոչ միայն տուրիստական հոսքի ուժեղացման, այլ նաև հուշանվերների թողարկման և մասշտաբային խրախճանքների մասին:

Թեպետ, մայիսի 19-ին Վինձորյան ամրոցի Սուրբ Գևորգի եկեղեցում կայանալիք պսակադրությունն, իր ծավալով, զիջելու է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրությանը: Չի լինի քաղաքով հարսանեկան թափորը, պատշգամբում ավանդական համբույրը, իսկ հրավիրվածների մեջ ավելի շատկլինեն զույգի ընկերները, քան հայտնիներն ու միապետները: Սիրահարները ցանկացել են միջոցառմանը մաքսիմալ կամերային բնույթ հաղորդել և հնարավորինս հեռանալ բրիտանական թագավորական ընտանիքի բազմադարյա ավանդույթներից:

Այսպես, դեպի խորան հարսնացուին կուղեկցի ոչ թե հայրը (ինչպես կարգն է), այլ մայրը՝ Դորիա Ռեգլանդը: Դերասանուհու ծնողները արդեն բազում տարիներ ամուսնալուծված են. իր հոր հետ Մարքլը, գրեթե, չի շփվում, սակայն հարսանիքի հրավերն, այնուամենայնիվ, ուղարկել է: Այս նույն պատճառով արքայազն Հարրին դեռևս անձամբ չի ծանոթացել իր հարսնացուի հոր հետ: Ի տարբերություն Ուիլյամի և Քեյթի, զույգը խորանի առջև հավատարմության մասին տևական երդումներ չեն տալու, որոնք այդքան զգացմունքների մասին չեն, այլ՝ երկրի հանդեպ պարտքի:

Հարրիի և Մեգանի պսակադրության ծիսակատարությունն ավելի հուզիչ ու ինտիմ է լինելու, իսկ արարողության վերջում, երաժշտության և պարերի ուղեկցությամբ, հյուրերին կսպասի բազմահարկ բանանային տորթը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս