loader
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանյաց պաշտոնական լուսանկարները

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանյաց պաշտոնական լուսանկարները

Քենսինգթոնյան պալատի մամլո ծառայությունը հրապարակել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան լուսանկարները:

Հիշեցնենք, որ պսակադրության արարողությունը մայիսի 19-ին անցել է Բերքշիր դքսության Վինձորյան ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գևորգի ժամում: Լուսանկարների հեղինակը կրկին Ալեքսեյ Լյուբոմիրսկին է, ով նաև զույգի նախահարսանեկան լուսանկարների հեղինակն է:

Երկու գունավոր լուսանկարները, որոնցում նորապսակները հանդես են եկել թագավորական ընտանիքի անդամների և հյուրերի հետ, նկարահանված են Վինձորյան ամրոցի Կանաչ հյուրասենյակում: Սասեքսյան դքսերի սև-սպիտակ դիմանկարն արվել է ամրոցի արևելյան տերասայում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս