loader
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հանգստի են մեկնել էկոնոմ-կարգով

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հանգստի են մեկնել էկոնոմ-կարգով

Սուրբ Ծննդի տոնից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա նշանածը՝ Մեգան Մարքլը դեպի Ֆրանսիա ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել: Նիցցայում նրանց սպասում էին ընկերները: Զույգը  Լազուրային ափ հասել է British Airways ավիաընկերության էկոնոմ-կլասով:

Հարրին և իր ապագա կինը ինքնաթիռ են նստել բոլոր ուղևորներից շուտ և ինքնաթիռի պոչային մասում զբաղեցրել են շարքի բոլոր 6 տեղերը: Արքայազնի գնած կարգի 3 տեղերը զբաղեցրել են թիկնապահները:

Daily Mail-ը հայտնում է, որ այդ չվերթի ոչ բոլոր ուղևորներն են հասկացել, որ իրենց հետ թռչում է Եղիսաբեթ II-ի թոռը, թեպետ ամեն ինչ պարզ դարձավ, երբ նախատեսվածից շուտ թռիչքն իրականացրած ինքնաթիռիը Փարիզի օդանավակայանում դիմավորել են ոստիկանության զինված աշխատակիցները, ովքեր զույգին VIP-գոտի են ուղևորել:

Հիշեցնենք, որ Հարրիի եղբայր արքայազն Ուիլյամն ու իր իր կինը նախկինում մի քանի անգամ նույնկերպ ճանապարհորդել են Ամերիկայով և Եվրոպայով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս