loader
Արքայազն Քրիստիան Հանովերցու և Ալեսանդրա դը Օսմայի հարսանիքը

Արքայազն Քրիստիան Հանովերցու և Ալեսանդրա դը Օսմայի հարսանիքը

Արքայազն Քրիստիան Հանովերցու և մոդել Ալեսանդրա դը Օսմայի պսակադրության քաղաքացիական արարողությունը տեղի է ունեցել դեռևս անցած տարվա նոյեմբերին: Օրերս, նորապսակները վերջապես ամուսնացան մոդելի հայրենիքում՝ պերուական Լիմայում, և այս անգամ արարողությունը թագավորական էր:

Հարսանեկան հարուստ արարողությունն ընտրվել է Լիմայում, որովհետև 13 տարի առաջ այնտեղ են ծանոթացել նորապսակները: 2005 թվականին Հանովերցի արքայազնը պաշտոնական այցով Պերու է ժամանել, որտեղ Ալեսանդրան ներկայացված էր որպես գիդ: Այդ պահից զույգն անբաժան է: Արարողության պաշտոնական մասն անցկացվել է Սան-Պեդրո եկեղեցում: Միջոցառման համար դը Օսման ընտրել է Jorge Vazquez բրենդի հարսանեկան զգեստը և Հանովերյան ծաղկային տիարան, որով ամռանը հարսանյաց միջոցառմանը հանդես է եկել Քրիստիանի եղբայր արքայազն Էռնստ Հանովերցու կինը՝ ռուս արմատներով լոնդոնյան դիզայներ Եկատերինա Մալիշևան:

Դեպի խորան Ալեսանդրային ուղեկցել է նրա հայրը՝ Էռնեստոն: Լիմայում են հավաքվել զույգի հեռու և մոտիկ հարազատները, ընկերներն ու բարեկամները, որոնց թվում էին արքայազն Էռնստ Ավգուստը, արքայադուստր Ալեքսանդրան, Քեյթ Մոսը, կոմս Նիկոլայ ֆոն Բիսմարկը, Պիեր Կազիրագին, հույն արքայազն Մարիա-Օլիմպիան, բրիտանացի արքայադստրեր Եվգենիան ու Բիատրիսը և այլք: Հարսանեկան տոնակատարությունը 2 օր է տևել, որոնց ընթացքում տարբեր զվարճանքներ, գաստրոնոմիկ էքսկուրսիա, սերֆինգի և պարագլայդինգի դասընթացներ են անցկացվել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս