loader
«Becoming». Միշել Օբամայի գիրքը լույս կտեսնի նոյեմբերին

«Becoming». Միշել Օբամայի գիրքը լույս կտեսնի նոյեմբերին

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է իր ինքնակենսագրական գրքի թողարկման ամսաթիվը. «Becoming» («Դառնալով (Միշել Օբամա)») անվամբ գիրքը վաճառքում կհայտնվի այս տարվա նոյեմբերի 13-ին:

Գրքում Օբաման պատմում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությունների մասին՝ մանկական հիշողություններից մինչև ԱՄՆ առաջին տիկին դառնալը:

«Becoming»-ի վրա աշխատանքը շատ անձնական փորձ է: Այն ինձ թույլ է տվել առաջին անգամ անկեղծ մտորել կյանքի անսպասելի հետագծի մասին: Այս գրքում ես պատմում եմ իմ արմատների և այն մասին, թե ինչպես Չիկագոյի հարավային մասից մի աղջիկ գտել է իր ձայնը և ուժ է ստացել, որպեսզի նրանով օժտի մնացածին:

«Հուսով եմ, որ իմ ճանապարհորդությունը ընթերցողներին կոգեշնչի խիզախություն գտնել, որպեսզի դառնան այն, ինչ ձգտում են լինել: Ես չեմ համբերում այն պահը, երբ կկիսվեմ իմ պատմությամբ»,- գրքի մասին իր Instagram-ում գրել է Միշել Օբաման:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս