loader
Բենեդիկտ Քեմբերբեթչը Jaeger-LeCoultre-ի դեմքն է դարձել

Բենեդիկտ Քեմբերբեթչը Jaeger-LeCoultre-ի դեմքն է դարձել

Բրիտանացի օսկարակիր դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը Jaeger-LeCoultre շվեյցարական ժամացույցային բրենդի նոր ամբասադոր է դարձել: «Ժամագործության մեծ երկրպագու լինելով, ես ուրախ եմ, որ իմ անունը կապված է նման հռչակավոր ժամացույցային բրենդի հետ, ինչպիսին է jaeger-LeCoultre-ը, ուրախ եմ, որ հունվարին մեկնելու եմ դեպի Վալե դե Ժուում գտնվող մանուֆակտուրը»,- արտահայտվել է դերասանը:

Բրենդը Քեմբերբեթչին նաև հրավիրել է Ժնեվում կայանալիք SIHH ժամացույցային հայտնի ցուցահանդեսին, որը տեղի կունենա հունվարի 15-19-ը:

Հիշեցնենք, որ Քեմբերբեթչի հերոս բժիշկ Սթրենջը համանուն ֆիլմում կրել է Jaeger-LeCoultre Master Ultra Thin Perpetual մոդելը՝ «Time will tell you how much I love you, Christine» («Ժամանակը քեզ կպատմի, թե որքան շատ եմ քեզ սիրում, Քրիստինա») փորագրությամբ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս