loader
Bezos Day One. Ջեֆ Բեզոսը բարեգործական հիմնադրամ է հիմնել

Bezos Day One. Ջեֆ Բեզոսը բարեգործական հիմնադրամ է հիմնել

Amazon ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտարարել է Bezos Day One բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Կազմակերպությունն աշխատելու է 2 ուղղությամբ՝ անտուն ընտանիքների օգնության և աղքատ շրջաններում նախադպրոցական կրթօջախների բացման: Բեզոսը բարեգործությանը 2 մլրդ դոլար է տրամադրել:

Նա ընդգծել է, որ հիմնադրամի աշխատանքում իրագործվելու են նույն սկզբունքները, որոնցով ղեկավարվում են Amazon-ում. «Եվ, նրանցից ամենակարևորը լինելու է հաճախորդի հանդեպ անկեղծ, ակտիվ ուշադրությունը: Եվ այդ հաճախորդները կլինեն երեխաները: Մենք ապրում ենք ավելի լավ, քան մեր նախապապերը, իսկ նրանք ապրել են ավելի լավ, քան նրանց նախնիները: Եվ, եթե մեր սեփական ծոռ թոռները մեզանից լավ չեն ապրի, ապա դա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել: Որտե՞ղ է աշխարհում բարությունը և ինչպես ենք մենք այն կարողանալու տարածել։ Ինչպե՞ս աշխարհն ավելի լավը դարձնել։ Սրանք հարցեր են, որոնք ինձ հուզում են»: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս