loader
Բիլ Քոսբին և Ռոման Պոլանսկին հեռացվել են Ամերիկյան կինոակադեմիայից

Բիլ Քոսբին և Ռոման Պոլանսկին հեռացվել են Ամերիկյան կինոակադեմիայից

«Օսկարը» շնորհող ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիկական արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամները քվեարկել են կոմեդիական դերասան Բիլ Քոսբիին և ռեժիսոր Ռոման Պոլանսկուն նրա կազմից հեռացնելու կողմ: Պատճառը Քոսբիին և Պոլանսկուն բռնաբարության մեջ մեղադրանքներն են:

Ապրիլին դատարանը Բիլ Քոսբիին Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի կանանց բասկետբոլային թիմի մենեջեր Անդրե Կոնստանդին բռնաբարելու գործով մեղավոր է ճանաչել, իսկ Ռոման Պոլանսկին 1978 թվականին խոստովանել է 13-ամյա Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեղքը և 42 օր բանտում անցկացնելուց հետո արտագաղթել է ԱՄՆ-ից: Պոլանսկու իրավաբանի կարծիքով, ակադեմիկոսները 84-ամյա ռեժիսորի հետ անարդար են վարվել, քանի որ նա իր վրա է վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունն ու ներողություն է խնդրել իր զոհից, և զոհն ընդունել է այն: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս