loader
Դևիդ Բեքհեմը Բրիտանական նորաձևության խորհրդի նախագահ-ամբասադոր է դարձել

Դևիդ Բեքհեմը Բրիտանական նորաձևության խորհրդի նախագահ-ամբասադոր է դարձել

BFC Բրիտանական նորաձևության խորհուրդը Դևիդ Բեքհեմին նախագահ-ամբասադորի պաշտոնին է նշանակել: Հանրահայտ ֆուտբոլիստն ու Kent & Curwen անգլիական բրենդի սեփականատերը 2 տարի է պաշտոնավարելու, իսկ հիմնական պարտականությունը կլինի խորհրդի հետ ԱՄՆ-ի և Չինաստանի նորաձևության ինդուստրիայի կազմակերպությունների հետ համագործակցության կոնտակտներ հաստատելը:

«Հպարտ եմ ընդունել այս նոր նշանակումը: Վաղուց եմ հետաքրքրված բրիտանական ոճով, նորաձևությամբ և արհեստի գաղտնիքներով, իսկ նոր դերն ինձ հնարավորություն կտա հայտնվել ինդուստրիայի խորքում, որին ես այդպես սիրում եմ»,- հայտարարել է Բեքհեմը: Խորհրդի հետ ֆուտբոլիստն աշխատելու է աշխարհում բրիտանական նորաձևության զարգացման վրա և զբաղվելու է նորաձևության ոլորտի կրթական նախագծերով:

Նա նշել է, որ ուրախ կլինի օգնել նոր տաղանդավոր դիզայներներին և նրանց ոգեշնչել զարգացման վրա: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս