loader
Դևիդ Լինչը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Դևիդ Լինչը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Դևիդ Լինչն իր Facebook-յան էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ է հրապարակել: Ռեժիսորն այդ արել է, որպեսզի բացատրի իր մի քանի բառերը, որոնք «պոկված են կոնտեքստից» և Թրամփի կողմից սխալմամբ ընդունվել են որպես գոավասանք: Վերջերս իր ճառերից մեկի ժամանակ Թրամփը կատակել է, որ Լինչի կարիերան կարող է ավարտված համարվել, այն բանից հետո, երբ ռեժիսորը The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «կարող է պատմության մեջ մնա որպես հռչակավոր նախագահներից մեկը»:

Իրականում, 72-ամյա ռեժիսորի ամբողջական նախադասությունը հետևյալ կերպ է հնչել՝ «Նա կարող է պատմության մեջ մտնել որպես ամենահռչակավոր նախագահներից մեկը, քանի որ նա բարեհաճել է ամենը փլուզել որքան հնարավոր է ուժեղ: Ոչ ոք չի կարող հակամարտել այդ տղային գիտակցության պատճառաբանության օգնությամբ»:

Իր Facebook-յան փոսթում Լինչը նշել է, որ «ցավոք, եթե դուք ապրում եք նույն ոգով, ապա դուք հնարավորություն չեք ունենա պատմության մեջ մտնել որպես հռչակավոր նախագահ»:

Հարցազրույցի մեջ ռեժիսորը նաև նշել է, որ այդքան էլ հետաքրքրված չէ քաղաքականությամբ, սակայն իսկապես գնահատում է գոծելու ազատությունն այն ամենի, ինչ ցանկանում է և երբ ցանկանում է, և խոստովանել է, որ 2016 թվականի դեմոկրատական փրայմերիզի ժամանակ քվեարկել է Բեռնի Սանդերսի օգտին: «Այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, վերաբերում է մարդկանց նույնքան, որքան դուք կցանկանայիք, որպեսզի նրանք վերաբերեին ձեզ: Անկեղծ Ձեր, Դևիդ Լինչ»,- իր փոսթն ավարտել է Լինչը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս