loader
Եղիսաբեթ II-ն իր պարտականություններից մեկը փոխանցելու է Մեգան Մարքլին

Եղիսաբեթ II-ն իր պարտականություններից մեկը փոխանցելու է Մեգան Մարքլին

2019 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր կարևոր պարտականություններից մեկը փոխանցելու է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին: Արքայազն Հարրիի կինը դառնալու է թագավորական նոր պատրոնը:

Ընդհանուր առմամբ, Եղիսաբեթ II-ը աջակցում է 600 տարբեր կազմակերպություններին, սակայն աստիճանաբար իր պարտականությունները փոխանցում է թագավորական ընտանիքի երիտասարդ անդամներին: Օրինակ, Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը զբաղվում է Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի, Nursing Now բարեգործական կազմակերպիչների, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի, Ուիմբլդոնում հլաուն-թենիսի և կրոկետի համաբրիտանական ակումբի պատրոնաժությամբ:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ է վստահելու Մարքլին թագուհին, սակայն ակնհայտ է, որ նրանք կապված կլինեն կանանց իրավունքների հետ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս