loader
Esquire. Շայա Լաբաֆը պատմել է, որ Քանյե Ուեսթը կրկնօրինակում է նրա ոճը

Esquire. Շայա Լաբաֆը պատմել է, որ Քանյե Ուեսթը կրկնօրինակում է նրա ոճը

Ամերիկյան Esquire հանդեսի նոր համարի շապիկի գլխավոր հերոսը դերասան Շայա Լաբաֆն է: Ամսագրին տված հարցազրույցում դերասանը պատմել է իր կարիերայի, ալկոհոլային կախվածությունից բուժվելու և ձերբակալումների մասին:

Նա նաև նշել է, որ ռեփեր Քանյե Ուեսթը կրկնօրինակում է նրա հագնվելու մաներան: Լաբաֆը հիշել է, թե ինչպես է հանդիպել Ուեսթի հետ, որպեսզի քննարկի հնարավոր համագործակցությունը, և Քանյեն նրանից մի քանի բան է խնդրել՝ այդ աստիճան դերասանի ոճով տարված լինելով: «Ես ասացի ինչ-որ նման կարգի մի բան. «Այո, արի, եղբայր: Վերցրու այն, ինչ ցանկանում ես»: Եվ նա դա արել է: Վերցրել է իմ, գրողը տանի, ողջ հագուստը: Տղան լիքը իմ հագուստից ունի»,- պատմել է Լաբաֆը: Հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի է Esquire-ի կայքում։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս