loader

Հայտնիները՝ adidas-ի նոր ֆուտբոլային գովազդային արշավում (տեսանյութ)

«Create the Aswer» («Կրեատիվությունը որոշում է») նոր գովազդային արշավի շրջանակներում, Լոնդոնի, Լոս Անջելեսի, Տոկիոյի, Փարիզի, Շանհայի, Նյու Յորքի և Մոսկվայի ատլետները, երաժիշտները, նկարիչներն ու ռեժիսորները միավորվել են, որպեսզի ֆուտբոլի Աշխարհի ողջ առաջնության ընթացքում կրեատիվ պատմություն կերտեն:

Արշավի 56 հերոսները սոցցանցի իրենց էջերում լուսանկարների և վիդեոների միջոցով պատմել են այն մասին, թե ինչպես է ստեղծագործականությունը թույլ տվել նրանց կյանքի սեփական ունիկալ ոճ ստեղծել: Արշավում մասնակցել են Լիոնել Մեսին, Դեվիդ Բեքհեմը, Կարոլին Վոզնյացկին, Կառլի Քլոսը, Ֆարել Ուիլյամսը, Յուրի Դուդն ու այլք:

«Մենք վերաիմաստավորել ենք սովորական դարձած գովազդային արշավները: Ինչպես սազական է մի բրենդի, որի համար կարևոր է կրեատիվությունը, adidas-ը  պատմություն է կերտում սպառողների հետ՝ արձագանքելով նրանց հարցումներին, հետաքրքրություններին, նախասիրություններին և բնակավայրին: Ատլետներն ու նյույորքյան սովորական օգտատերերըբացարձակ այլ փորձ կստանան, քան Լոնդոնի բնակիչները»,- արշավի մասին պատմել է adidas-ի բրենդ-կոմունիկացիաների գծով փոխնախագահ Ռայան Մորլանը:

«Դաշտում կրեատիվությունը կարող է ֆակտոր դառնալ, որը որոշում է խաղի հանգուցալուծումը՝ դուք պետք է տեսնեք այն, ինչ չեն տեսնում մնացածները, օգտագործել հնարավորությունը: Կրեատիվությունն, իսկապես, տարբերակում է հռչակավոր խաղացողներին»,- արշավին նվիրված հոլովակում նշել է Լիոնել Մեսին: «Ինձ համար կրեատիվությունը քո կողմից ներծծված ողջ փորձը ինչ-որ նոր բանի տրանսֆորմացնելն է: Կրեատիվությունը կարող է շատ բան փոխել»,- արտահայտվել է Ֆարել Ուիլյամսը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս