loader
i-D ամսագիրը Քիմ Քարդաշյանի սելֆիները նկարիչների ինքնադիմանկարների հետ է համեմատել

i-D ամսագիրը Քիմ Քարդաշյանի սելֆիները նկարիչների ինքնադիմանկարների հետ է համեմատել

i-D ամսագիրը արտասովոր նախագիծ է թողարկել, որը նվիրված է Phaidon հրատարակչատան կողմից «Five Hundred Self-Portraits» նոր գրքի թողարկմանը, որը նվիրված է նկարիչների ինքնադիմանկարներին: Ամսագրի թիմն այս գրքից տարբեր ժամանակաշրջանների ինքնադիմանկարներ է վերցրել և Քիմ Քարդաշյանի Instagram-ից դրանց նման սելֆիներ է ընտրել:

Բրիտանական ամսագրի ընտրանու մեջ տարբեր հեղինակների աշխատանքներ են ընդգրկվել Գուստավ Կուրբեից մինչև Ուլայ: Բոլորը համեմատվում են Քիմ Քարդաշյանի կադրերի հետ, որոնք արվել են մարզադահլիճում, քնելուց առաջ և լոգարանում: Նախագծի հեղինակները նշել են, որ գաղափարն իրենց զվարճալի թվաց, սակայն ընտրանին այնքան էլ ծավալուն չի ստացվել, քանի որ համապատասխան կտավների և լուսանկարների ընտրության համար շատ ժամանակ է պահանջել: Նյութն ամբողջությամբ տպագրվելու է i-D ամսագրի նոր համարում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս