loader
Իլոն Մասկը մեղադրվում է խարդախության մեջ

Իլոն Մասկը մեղադրվում է խարդախության մեջ

ԱՄՆ-ի արժեթղթերի գծով հանձնաժողովը (SEC) Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի դեմ դատական հայց է ներկայացրել: Նա մեղադրվում է իր սեփական ընկերության բաժնետոմսերի հետ կապված խարդախությունների մեջ: Մեղադրանքի պատճառը Twitter-ում հրապարակված փոսթն է, որում Մասկը հայտարարել է Tesla-ի բաժնետոմսերը, 1 հատը 420 դոլարով, վերագնելու պատրաստակամության մասին, քանի որ նախատեսում է ընկերությունը մասնավոր դարձնել: Այդ թվիտից հետո, Tesla-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 13%-ով, և մեկ բաժնետոմսի արժեքը հասել է 380 դոլարի: Ավելի ուշ, բիզնեսմենը հայտարարել է, որ, ներդրողների խնդրանքների պատճառով, մտափոխվել է գնել բաժնետոմսերը: SEC-ի կարծիքով, թվիտը մոլորեցրել է Tesla-ի ներդրողներին: Բացի այդ, Իլոն Մասկը գործարքը չի քննարկել ռեգուլատորների, ընկերության բաժնետերերի և ներդրողների հետ:

«Ոչ հայտնի մարդու ստատուսը, ոչ էլ տեխնոլոգիական նորարարի հեղինակությունը չեն ազատում արժեթղթերի բնագավառում օրենսդրության կատարումից»,- ասել է SEC-ի համաղեկավար Ստեֆանի Ավակյանը: Եթե դատարանը հօգուտ հանձնաժողովի որոշում կայացնի, ապա Մասկը չի կարողանալու զբաղեցնել գործադիր պաշտոնները և հաշվառվել ցանկացած հասարակական ընկերությունների տնօրենների խորհրդում: Բացի այդ, նա կհեռացվի Tesla-ի ղեկավարությունից: SEC-ի կողմից մեղադրանքների ֆոնին, ընկերության բաժնետոմսերը էժանացել են ավելի քան 10%-ով՝ Nasdaq նյույորքյան բորսայում 1=274 դոլարի հասնելով: «Խորապես տխուր եմ և հիասթափված SEC-ի անհիմն մեղադրանքներից: Ես միշտ գործել եմ ճշմարտության, թափանցիկության և ներդրողների շահերից: Ազնվությունն իմ կյանքում ամենակարևոր արժեքն է, և փաստերն ասում են, որ ես երբեք այն վտանգի տակ չեմ դրել»,- հայտարարել է Մասկը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս