loader
Ինչու է Մեգան Մարքլը «ջնջվել» սոցանցերից (լուսանկարներ)

Ինչու է Մեգան Մարքլը «ջնջվել» սոցանցերից (լուսանկարներ)

33-ամյա Մեգան Մարքլը հրաժեշտ է տվել սոցանցերում իր աքաունթներին՝ Twitter-ից և Instagram-ից հեռանալով, թեպետ, նախկինում բավականին ակտիվ էր այդտեղ: Այսուհետ, դերասանուհու և Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ապագա կնոջ ֆոլովերներին հասանելի են միայն նրա արխիվային լուսանկարներն ու ձայնագրությունները:

Նման քայլը սպասելի էր, քանզի բրիտանական թագավորական ընտանիքի անդամները սոցցանցերում անձնական էջեր չեն վարում, այլ նախընտրում են տեղեկատվությամբ կիսվել ներկայացուցիչների և Քենսինգթոնյան պալատի կամ Կլարենս-հաուսի պաշտոնական աքաունթների միջոցով: Անկասկած, սոցցանցերից Մարքլի հեռացումը պայմանավորված է գալիք հարսանիքով և նոր ստատուսով:

Նշենք, որ արքայազն Հարրիի հարսնացուն երկար ժամանակ ակտիվ էր սոցցանցերում և մեծ ուշադրություն էր դարձնում կյանքի ոճի մասին The Tig սեփական կայքին, որը փակել է անցած տարվա ապրիլին:

Այս լուրից հետո, Հարրիին և Մարքլին, Նիցցայում անցկացրած արձակուրդներից հետո, նկատել են լոնդոնյան Բրիքսթոնում, որտեղ զույգն այցելել է Reprezent 107.3 FM ռադիոկայան, որպեսզի իմանան նրա հասարակական գործունեության, աճող սերնդի համար նախատեսված կրթական ծրագրերի և այլնի մասին: Սիրահարները երջանիկ էին և ողջունել են ռադիոկայանի մուտքի մոտ հավաքված երկրպագուներին: Շատերը հիասթափվել էին, քանզի զույգը աշխատանքային այց էր կատարել, այլ ոչ թե հարցազրույցի համար. արդեն բազում տաիներ Reprezent-ում կրթական ծրագրեր են գործում, որոնք ուղղված են երիտասարդների երաժշտական ունակությունների զարգացմանը:

«Մեգանն ու Հարրին եկել են մեզ մոտ, որովհետև մենք զբաղված ենք աշխատանքով, որը մոտ է նրանց հետաքրքրություններին. մեզ մոտ շատ ծրագրեր կան, որոնք սերտորեն կապված են հոգեբանական առողջության թեմայի հետ: Նրանք շատ պարզ հասկացրեցին, որ ոչ մի հարցազրույց չեն տալու, այլ մտադիր են շփվել երիտասարդների հետ, որոնք մասնակցում են մեր ծրագրերում»,- այցը մեկնաբանել է ռադիոկայանի հիմնադիր և տնօրեն Շեյն Քերին:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս